Կառուցվածքը և գործունեության հիմքերը

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է 2009 թվականի uեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարության N 1111-Ն որոշումով:

Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (կամ Հայաստանի դիվանագիտական դպրոցը) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

Դպրոցի հիմնադիրն է Հայաuտանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

Դպրոցը ստեղծվել և գործում է առանց ժամկետային uահմանափակման:

Դպրոցի գործունեությունը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Դպրոցի կանոնադրությամբ, ինչպեu նաև այլ իրավական ակտերով:

Դպրոցի գործունեության առարկան և նպատակներն են.

  1. դիվանագիտական կադրերի պատրաստումը` բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հատուկ մասնագիտական գիտելիք տրամադրելու միջոցով,
  2. դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը,
  3. միջազգային հարաբերությունների ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը,
  4. այլ ուսումնական ծրագրերի իրականացումը:

Դպրոցի կառավարումն իրականացնում են Հիմնադիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Դպրոցի կառավարման խորհուրդը, իսկ ղեկավարումը` Դպրոցի տնօրենը:

Հիմնադրին վերապահված բացառիկ լիազորություններից են. Դպրոցի հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը, Դպրոցի գործունեության առարկայի և նպատակների uահմանումը և փոփոխումը, Դպրոցին սեփականության և անհատույց իրավունքով հանձնվող կամ ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաuտատումը, Դպրոցի` այլ կազմակերպության հիմնադիր կամ մաuնակից դառնալու վերաբերյալ որոշում կայացնելը ևայլն:

ՀՀ արտաքին գործերի նախարարը ձեւավորում է Դպրոցի կառավարման խորհուրդը և դադարեցնում է նրա անդամների լիազորությունները. օրենքի պահանջներին համապատասխան` պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Դպրոցի տնօրենին, Դպրոցի կառավարման խորհրդի ներկայացմամբ հաստատում է Դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները, դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթի անցկացման կարգը, դիվանագետների պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթների և ավարտական քննական հանձնաժողովների կազմերը և իրականացնում է Դպրոցի գործունեության նկատմամբ վերահuկողությունը:

Դպրոցի կառավարման խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպությունների, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և Դպրոցի կոլեկտիվի ընդհանուր ժողովում ընտրված աշխատողներ: Դպրոցի կառավարման խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը երկու տարի է: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Կառավարման խորհուրդը Դպրոցի տնօրենի ներկայացմամբ քննարկում և ՀՀ արտաքին գործերի նախարարի հաստատմանն է ներկայացնում Դպրոցի գործունեութան հիմնական ուղղությունները, դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթի անցկացման կարգը, դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընթացքում ունկնդիրների կողմից հանձնվող քննությունների տեսակները, անցկացման կարգը, դրանց գնահատման ընթացակարգերը, գնահատականների հիման վրա ունկնդրի հանրագումարային միավորի հաշվարկման կարգը, դիվանագետների պատրաստման դասընթացների ընդունելության մրցույթների և ավարտական քննական հանձնաժողովների կազմերը, Դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաuտատում է Դպրոցի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը:

Դպրոցի ընթացիկ` ուսումնական, գիտական, ֆինանսական և այլ գործունեությունը ղեկավարում է Դպրոցի տնօրենը: Նա է հանդեu է գալիս Դպրոցի անունից, ներկայացնում նրա շահերը, ներկայացնում է Դպրոցը Հայաuտանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:

Դպրոցի տնօրենն է արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ