Լրահոս / Հայտարարություններ
16.03.2023 • Օտար լեզուների դասընթացների վկայականների հանձնում
03.02.2023 • «Հյուպատոսական գործունություն» դասընթացի վկայականների հանձնում
Փետրվարի 2-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը վկայականներ հանձնեց «Հյուպատոսական գործունություն» ծրագրով դասընթացը հաջողությամբ ավարտած դիվանագետներին: Նա շնորհավորեց դիվանագետներին և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքը կնպաստի նրանց մասնագիտական առաջխաղացմանը: Ամենամյա դասընթացը Դիվանագիտական դպրոցում անցկացվել էր 2022թ-ի նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 8-ը: Դասընթացը ներառում էր դասախոսություններ և քննարկումներ՝ հյուպատոսական գործի, անձնագրային գործի, նոտարական...
27.12.2022 • ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների այցը Դիվանագիտական դպրոց
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ ճանաչողական այցի շրջանակներում Դիվանագիտական դպրոց այցելեցին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Նրանք շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան դպրոցի գործունեությանը, գրադարանին: Շրջայցի ընթացքում ուսանողները հարցեր հղեցին «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի ընդունելության կարգի, դասավանդվող առարկաների և դպրոցի գործունեության մասին:
22.12.2022 • Հանդիպում ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Դեկտեմբերի 22-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ․ Խալիլ Ալ-Ջուբուրիի միջև: Պարոն Ալ-Ջուբուրին շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրաքի արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
29.11.2022 • Դիվանագիտական դպրոցի տնօրենի հանդիպումները Բրյուսելում
Նոյեմբերի 28-ին և 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Բրյուսելում հանդիպումներ ունեցավ Եվրոպական միության նոր ձևավորվող դիվանագիտական ակադեմիայի հարցերով Եվրոպական միության արտաքին ծառայության գլխավոր խորհրդական Ֆերնանդո Ջենտելինիի և Բելգիայի Թագավորության Էգմոնտ ինստիտուտի ներկայացուցիչ Բերնար Սիմանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և նշված հաստատությունների միջև դիվանագետների կրթության և գիտահետազոտական աշխատանքների ոլորտներում համագործակցության...
22.11.2022 • ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Ս.թ. նոյեմբերի 22-ին Հանոյում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն տիկին Ֆամ Լան Ձունգի միջև: Կողմերը քննարկեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն:...
20.11.2022 • Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում
Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը նոյեմբերի 14-18-ը մասնակցեց Նոր Դելիում տեղի ունեցող Դիվանագիտական կրթության միջազգային 48-րդ ֆորումին (Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների և արտաքին հարաբերությունների ինստիտուտների դեկանների ամենամյա հավաքին): Միջոցառմանը, որն անցկացվում էր « Դիվանագիտությունը հանուն զարգացման » խորագրի ներքո, մասնակցում էին 45 երկրների դիվանագիտական կրթության հաստատությունների ղեկավարներ: Համաժողովին քննարկվեցին ժամանակակից դիվանագետներին վաղվա մարտահրավերներին...
10.11.2022 • Դիվանագետների վերապատրաստման 2022թ.-ի երկրորդ դասընթացի ավարտական վկայականների հանձնում
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2022 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցները: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց դիվանագետներին դասընթացը հաջողությամբ...
04.11.2022 • Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար
Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների համար կազմակերպված վերապատրաստում: Ծրագրի նպատակն էր բարելավել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում ամփոփ գիտելիքներ հաղորդել միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մասին (միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության ներածություն և այլն): Երիտասարդ դիվանագետների համար...
03.11.2022 • «Երիտասարդական դիվանագիտության միջազգային դպրոց» ծրագրի սաների այցը Դիվանագիտական Դպրոց
Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների դպրոցների ավարտական դասարանների մի խումբ աշակերտների, որոնք ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) «Երիտասարդական դիվանագիտության միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում այցելեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Աշակերտները ծանոթացան դպրոցի գործունեությանը և հղեցին դպրոցում անցկացվող դասընթացների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը: