Դպրոցի հյուրերը

Դեսպան Դավիթ Ֆերնանդես Պույանա

07.10.2022

Կից լուսանկարներ

Հանդիպում դեսպան Դավիդ Ֆերնանդեզ Պույանայի հետ

Հանդիպում դեսպան Դավիդ Ֆերնանդեզ Պույանայի հետ

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 7-ին Դիվանագիտական դպրոցում «Կրթության դերը խաղաղության պահպանման և մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցներում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդ, դեսպան Դավիթ Ֆերնանդես Պույանան: Դեսպան Պույանան ունկնդիրներին ներկայացրեց Խաղաղության համալսարանի ստեղծման պատմությունը, խոսեց բազմակող դիվանագիտության համակարգի, խաղաղության իրավունքի խախտման դեմ ուղղված մեխանիզմների մասին: Նա նաև անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության և այդ գործում Հայաստանի ակտիվ մասնակցության հարցերին և պատասխանեց ունկնդիրների կողմից հնչեցրած հարցերին:

Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ՄԱԿ-ի խաղաղության համալսարանի միջև 2021թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: