Դպրոցի հյուրերը

Քաղաքագետ Ժերար Շալիան

23.05.2019

Կից լուսանկարներ

Ժերար Շալիանի դասախոսությունը դիվանագետների համար

Ժերար Շալիանի դասախոսությունը դիվանագետների համար

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Աշխարհաքաղաքականության և հակամարտությունների ֆրանսահայ փորձագետ Ժերար Շալիանի դասախոսությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում

Մայիսի 23-ին Դիվանագիտական դպրոցի և ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության հրավերով ԱԳՆ աշխատակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։ Հյուրին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, շեշտելով Ժ. Շալյանի՝ որպես աշխարհաքաղաքականության և հակամարտությունների հեղինակավոր փորձագետի հարուստ փորձը և համբավը։ Բանախոսը մանրամասն ներկայացրեց Արևմուտքի ներգրավվածությունը անկանոն պատերազմներում՝ Վիետնամում ԱՄՆ-ի միջամտությունից մինչև մերօրյա մարտահրավերները Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում: Հակամարտությունների վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի և բազում հոդվածների հեղինակը ներկայացրեց այն գործոնները, որոնց պատճառով, ըստ նրա, նախկինում հաղթանակի հասնելու բանաձևերն այսօր վերածվել են ձախողման փորձերի։ Հարցուպատասխանից հետո հյուրը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ դպրոցի գործունեությանը։