Դպրոցի հյուրերը
Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկ
04.07.2017
Հուլիսի 4-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին: Դեսպանը ներկայացրեց Բելառուսի արտաքին քաղաքականության հիմնական առանձնահատկությունները և հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչպես նաև խոսեց երկու երկրների համագործակցության մասին միջազգային այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն։ Այնուհետև նա պատասխանեց երկկողմ համագործակցության, տարածաշրջանային խնդիրների և այլ թեմաների վերաբերյալ ունկնդիրների հարցերին: