Դպրոցի հյուրերը
Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը Դիվանագիտական դպրոցում
22.06.2017
Հունիսի 22-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևին: Դեսպանը ներկայացրեց Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական առանձնահատկությունները և հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, ինչես նաև խոսեց երկու երկրների համագործակցության մասին միջազգային այնպիսի կազմակերպություններում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն, անդրադառձավ հունիսի 10-ից Աստանայում մեկնարկած EXPO 2017 միջազգային ցուցահանդեսից։ Այնուհետև նա պատասխանեց երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, Ղազախստանի և այլ թեմաների վերաբերյալ ունկնդիրների հարցերին: