Դպրոցի հյուրերը

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դիվանագիտական դպրոցում

27.06.2014

Կից լուսանկարներ

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դիվանագիտական դպրոցում

Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Դիվանագիտական դպրոցում

 

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 27-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի և տարածաշրջանի մասին պատմական քարտեզների գիտակ, դրանց մասին և տարածաշրջանի պատմության հակասող տեսակետների մասին մի շարք գրքերի հեղինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանին:  Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ, Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում, Հորինված պատմություն և մի քանի այլ հայտնի գրքերի հեղինակը ներկայացրեց պատմության ընթացքում քարտեզների ստեղծման սկզբունքներն ու առանձնահատկությունները, դրանց տարբեր տեսակները և պատմական քարտեզներում Հայաստանը պատկերելու զարգացումը:

Ռուբեն Գալիչյանն անդրադարձավ նաև տարածաշրջանում մի քանի պատմական անունների օգտագործմանը, որոշ երկրների կողմից պատմական իրողությունների խեղաթյուրմանը և պատասխանեց ունկնդիրների հարցերին:

 

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ