Լրահոս / Հայտարարություններ

Վերապատրաստման ծրագիր Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների համար

13.03.2024

Կից լուսանկարներ

Վերապատրաստման ծրագիր Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների համար

Վերապատրաստման ծրագիր Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների համար

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

2024 թվականի մարտի 1-ից 13-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց Սիրիայի Արաբական Հանրապետության կրտսեր դիվանագետների վերապատրաստման ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարելավել մասնակիցների գիտելիքները միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում, ծանոթացնել մեր տարածաշրջանի իրողություններին, ինչպես նաև խորացնել մասնակիցների գիտելիքները Հայաստանի և մեր երկրի արտաքին քաղաքականության մասին:

Սիրիայի Արաբական Հանրապետության դիվանագետների տպավորություններն ամբողջացան ՀՀ մշակութային կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և այլ վայրեր այցերի շնորհիվ:

Վերապատրաստման ծրագրի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը մասնակիցներին հանձնեցին ավարտական վկայականներ: Դեսպան Գաբրիելյանը շնորհավորեց մասնակիցներին և հույս հայտնեց, որ ծրագիրը կնպաստի Հայաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև հարաբերությունների հետագա խորացմանը: Դեսպան Նորա Արիսյանը պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների դիվանագիտական դպրոցների համագործակցության ընդլայնմանը:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ընձեռնված հնարավորության համար:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ