Լրահոս / Հայտարարություններ

«Հյուպատոսական գործունություն» դասընթացի վկայականների հանձնում

03.02.2023

Կից լուսանկարներ

«Հյուպատոսական գործունություն» դասընթացի վկայականների հանձնում

Ամբողջ ալբոմ »

Փետրվարի 2-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը վկայականներ հանձնեց «Հյուպատոսական գործունություն» ծրագրով դասընթացը հաջողությամբ ավարտած դիվանագետներին: Նա շնորհավորեց դիվանագետներին և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքը կնպաստի նրանց մասնագիտական առաջխաղացմանը:

Ամենամյա դասընթացը Դիվանագիտական դպրոցում անցկացվել էր 2022թ-ի նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 8-ը:

Դասընթացը ներառում էր դասախոսություններ և քննարկումներ՝ հյուպատոսական գործի, անձնագրային գործի, նոտարական գործունեութան ՔԿԱԳ Գործառույթների, քաղաքացիության և վիզայի, ինչպես նաև թրաֆիքինգի և հյուպատոսական ոլորտին առնչություն ունեցող այլ հարցերի վերաբերյալ:

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ