Լրահոս / Հայտարարություններ

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

22.11.2022

Կից լուսանկարներ

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. նոյեմբերի 22-ին Հանոյում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն տիկին Ֆամ Լան Ձունգի միջև:

Կողմերը քննարկեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն: Հանդիպմանը մասնակցում էր նաև Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ