Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման 2022թ.-ի երկրորդ դասընթացի ավարտական վկայականների հանձնում

10.11.2022

Կից լուսանկարներ

«Դիվանագետների և ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստում» 2022թ.-ի երկրորդ դասընթացի մասնակիցների վկայականների հանձնում

Ամբողջ ալբոմ »

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2022 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։

Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցները:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։

Նա շնորհավորեց դիվանագետներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների խորացմանն ու մասնագիտական առաջխաղացմանը, իսկ մասնակիցների միջև այս ընթացքում ձևավորված հարաբերությունները՝ նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: