Լրահոս / Հայտարարություններ

«Հյուպատոսական գործունեություն» 2019թ. ծրագրի մեկնարկը

15.04.2019

Կից լուսանկարներ

«Հյուպատոսական գործունեություն» 2019թ. ծրագրի մեկնարկը

«Հյուպատոսական գործունեություն» 2019թ. ծրագրի մեկնարկը

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի  15-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման 2019թ. դասընթացը: Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների և հյուպատոսական գործի հետ առնչվող պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և  միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գալստյանը: Առաջին դասը՝ «Հյուպատոսի իրավունքները, պարտականությունները և գործառույթները' համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի և «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» վարեց նույն վարչության միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքի բաժնի վարիչի  պաշտոնակատար Տիգրան Վարդանյանը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ