Լրահոս / Հայտարարություններ
Ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք
22.02.2019
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի կարիք:
Ուսումնական ծրագրերը համակարգող մասնագետի պարտականություններն են.
· ԴԴ դասընթացների կազմակերպում.
o դասախոսների ընտրություն, ուսումնական ծրագրերի՝ ԴԴ պահանջներին համապատասխանեցում, դասախոսների հետ բանակցություններ և պայմանագրային հարաբերությունների հաստատում,
o ԴԴ մասնագիտական էլեկտրոնային շտեմարանների սպասարկում,
o դասերի իրականացման վերահսկում՝ որակի և ուսումնական ծրագրերին համապատասխանության ստուգում,
o քննական հարցաշարերի կազմում,
o ավարտական ցուցակների և ունկնդիրների վերաբերյալ ամփոփիչ վերլուծականների պատրաստում,
o դասախոսների գնահատման կազմակերպում և ամփոփում,
o դասախոսների պայմանագրերի, կատարողական թերթիկների և այլ փաստաթղթերի կազմում,
· ուսումնական այցերի կազմակերպում,
· արտերկրի բուհերի հետ կապի պահպանում, համատեղ ծրագրերի մշակում և իրականացում,
· ԴԴ հաշվետվությունների և գրությունների կազմում,
· ԴԴ միջոցառումների կազմակերպում և իրականացում,
· Շրջանավարտների հետ կապի պահպանում և համապատասխան տվյալների թարմացում:
Թեկնածուներից պահանջվում է.
· մագիստրոսի որակավորում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, կրթության կառավարում, օտար լեզուներ և հարակից ոլորտներում,
· ծրագրերի իրականացման և միջոցառումների կազմակերպման փորձ,
· հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
· սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
· պատասխանատվության և էթիկայի զգացում,
· հաղորդակցության հմտությունների տիրապետում և կոնֆլիկտային իրավիճակներ կառավարելու ունակություն,
· համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ:
Կրթական հաստատություններում աշխատանքային փորձ ունեցող անձանց կտրվի առավելություն:
Խնդրում ենք կենսագրությունները ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը։