Լրահոս / Հայտարարություններ

Ընդունելության և ավարտական քննություններ, 2014-2015

29.01.2015

Կից լուսանկարներ

2014 թ. դասընթացի ավարտական գրավոր քննությունը

2015 թ. ընդունելության գրավոր քննությունը

 

 

 

Ամբողջ ալբոմ »

2015 թ. հունվարի 23-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը վեցերորդ անգամ անցկացրեց ընդունելության քննություններ: Ունկնդիրներն իրենց ընտրությամբ գրավոր աշխատանք գրեցին երկու` «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները վերջին զարգացումների համատեքստում» և «Ահաբեկչություն. գլոբալ մարտահրավերները և հնարավոր վտանգները Հայաստանի համար» թեմաներից մեկի շուրջ:

Հունվարի 26-ին Դպրոցում տեղի ունեցավ նաև դիվանագիտական կադրերի պատրաստման 2014թ. դասընթացի ավարտական գրավոր քննությունը: Վերոնշյալ երկու քննությունների մեկնարկը տվեց նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Դիվանագիտական դպրոցում հունվարի 27-ին տեղի ունեցավ նաև ԱԳՆ դիվանագետների համար կազմակերպվող, «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով ամենամյա դասընթացի քննության գրավոր փուլը: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ