Լրահոս / Հայտարարություններ

27.06.2024 • Արցախի ժառանգությանը նվիրված ցուցահանդես Վարշավայում

Լեհաստանի համալսարանների ռեկտորների տարեկան համաժողովի շրջանակներում Վարշավայի տնտեսագիտության SGH համալսարանում ս ․ թ ․ հունիսի 26-ին տեղի ունեցավ Արցախի վտանգված ժառանգությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն, որի համադրողը և հիմնական հեղինակն է Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Ցուցահանդեսին ներկայացված են իրենց պատմական հայրենիքում արցախահայերի կողմից դարերի ընթացքում ստեղծված, պատմամշակութային, կրոնական ժառանգություն ներկայացնող վանքեր, եկեղեցիներ,...

19.06.2024 • Հանդիպում Հայաստանում Մալթայի դեսպանի հետ

Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջովաննի Միչելին՝ իր հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայաստանի դիվանագիտական դպրոց և հանդիպեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի հետ: Կողմերը քննարկեցին Դիվանագիտական դպրոցի և Մալթայի Դիվանագիտության միջերկրածովյան ակադեմիայի միջև համագործակցության հաստատմանն ու հեռանկարներին վերաբերող հարցեր:

17.06.2024 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն Տանյա Միհայլովայի միջև, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության տարբեր ուղղություններին և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Տեղի ունեցավ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Հանդիպմանը մասնակցում...

14.06.2024 • «Բաց աղբյուրներից տեղեկատվության ստացում» թեմայով դասընթաց

Հունիսի 10-ից 14-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Բաց աղբյուրներից տեղեկատվության ստացում» թեմայով դասընթացը, որը վարեց SpecialEurasia կազմակերպության հետաքննության և անվտանգության հարցերով ավագ խորհրդատու և Եվրոպական դատաբժշկական ինստիտուտի (European Forensic Institute) դասախոս Ջուլիանո Բիֆոլկին: Ծրագրում ներառված էին դասախոսություններ և քննարկումներ բաց աղբյուրներից տեղեկատվության ստացման և վերլուծության տարբեր մեթոդների և գործիքակազմների, աղբյուրների մշտադիտարկման և առնչվող թեմաների վերաբերյալ: Դասընթացին մասնակցեցին ՀՀ ԱԳՆ...

01.06.2024 • Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի դասախոսությունը «Արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» թեմայով դասընթացի շրջանակներում

Հունիսի 1-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը «Դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների առանձնահատկությունները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան գրասենյակի կազմակերպած «Արժեքները ԵՄ քաղաքականության և որոշումների կայացման գործընթացում» վերտառությամբ երեք փուլից բաղկացած (մարտ-հունիս, 2024 թ.) դասընթացի ավարտական մասում: Դասընթացին ելույթներով հանդես են եկել ՀՀ վարչապետի...

20.05.2024 • Ուսումնական այց միջազգային և եվրոպական կառույցներ

Մայիսի 6-18-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2023-24թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Ստրասբուրգում, Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում տեղակայված միջազգային  և եվրոպական  կառույցների կենտրոնակայաններ (Տեսանյութը ստորև): Ստրասբուրգում ԴԴ ունկնդիրներն այցելեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական խորհրդարան: Ժնևում հանդիպումներ տեղի ունեցան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահի, ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի մշտական...

12.04.2024 • «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» վերապատրաստման ծրագիր Ասիայից կրտսեր դիվանագետների համար

2024 թվականի ապրիլի 1-ից 12-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիրը Թայլանդի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի կրտսեր դիվանագետների համար: Ի լրումն հայ բանախոսների՝ դասախոսություններով են հանդես եկել նաև տարածաշրջանի մասին տարբեր երկրների այլ փորձագետներ: Ծրագրի շրջանակներում այցելություններ են կազմակերպվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ և այլ...

28.03.2024 • «Ապակենտրոնացված համագործակցության պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման» դասընթաց

2024 թվականի մարտի 18-ից 28-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց « Ա պակենտրոնացված համագործակցության պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման»   դասընթացը: Դասընթացի ինը օրերի ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները «Հաղորդակցութան հմտություններ», «Բանակցային հմտություններ», «Հանրային դիվանագիտություն» և «Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ» առարկաներից: Վերապատրաստման դասընթացի մեկ օրը տրամադրվեց «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար»...

22.03.2024 • «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողով

2024թ. մարտի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի կազմակերպած՝ «Հանրային դիվանագիտությունը էլեկտրոնային դարաշրջանում. դասեր Հայաստանի համար» խորագրով համաժողով ը : Միջոցառումը նախատեսված էր դիվանագետների, ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների ղեկավարների, մամուլի քարտուղարների, տեղական ինքնակառավարման մարմինների՝ ապակենտրոնացված միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների, փորձագետների և այս ոլորտում հետազոտություններ...

21.03.2024 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Մարտի 21-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Դիվանագիտության էստոնական դպրոցի տնօրեն պարոն Էկե Նոմի միջև: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում երկու կրթօջախների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Դիվանագիտության էստոնական դպրոցի միջև առկա համագործակցության խորացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:...

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ