Լրահոս / Հայտարարություններ
«Բաց աղբյուրներից տեղեկատվության ստացում» թեմայով դասընթաց
14.06.2024
Հունիսի 10-ից 14-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց «Բաց աղբյուրներից տեղեկատվության ստացում» թեմայով դասընթացը, որը վարեց SpecialEurasia կազմակերպության հետաքննության և անվտանգության հարցերով ավագ խորհրդատու և Եվրոպական դատաբժշկական ինստիտուտի (European Forensic Institute) դասախոս Ջուլիանո Բիֆոլկին: Ծրագրում ներառված էին դասախոսություններ և քննարկումներ բաց աղբյուրներից տեղեկատվության ստացման և վերլուծության տարբեր մեթոդների և գործիքակազմների, աղբյուրների մշտադիտարկման և առնչվող թեմաների վերաբերյալ:
Դասընթացին մասնակցեցին ՀՀ ԱԳՆ տարբեր վարչությունների դիվանագետներ, ինչպես նաև այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ: