Լրահոս / Հայտարարություններ

Ուսումնական այց միջազգային և եվրոպական կառույցներ

20.05.2024

Կից լուսանկարներ

Ուսումնական այց միջազգային կառույցներ

Ուսումնական այց միջազգային կառույցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 6-18-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2023-24թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Ստրասբուրգում, Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում տեղակայված միջազգային և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ (Տեսանյութը ստորև):

Ստրասբուրգում ԴԴ ունկնդիրներն այցելեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական խորհրդարան:

Ժնևում հանդիպումներ տեղի ունեցան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահի, ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդի, Մարդու իրավունքների և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարների գրասենյակների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչների հետ:

Այցի մասնակիցները նաև շրջայց կատարեցին Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թանգարանում:

Ժնևում այցը կազմակերպվել էր Դիվանագիտական դպրոցի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Խաղաղության համալսարանի ջանքերով։

Բրյուսելում այցելություններ տեղի ունեցան ԵՄ հիմնական կառույցներ՝ Եվրոպական խորհուրդ, Արտաքին գործողությունների ծառայություն, Եվրոպական խորհրդարան և Եվրոպական հանձնաժողով: Նշված կառույցներում ԴԴ ունկնդիրների համար կազմակերպվեցին Դիվանագիտական դպրոցում ստացած գիտելիքների հենքի վրա կառուցված դասախոսություններ, ինչպես նաև Հայաստանի և տարածաշրջանի հետ աշխատող ներկայացուցիչների հետ հանդիպումներ:

Բրյուսելում այցի մասնակիցներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների և կազմակերպության ներկա մարտահրավերների մասին:

Վիեննայում հանդիպումներ տեղի ունեցան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում: ԴԴ ունկնդիրները հնարավորություն ունեցան ներկա գտնվել ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի աշխատանքներին, ինչպես նաև այցելեցին Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակ:

Վիեննայում ԴԴ ունկնդիրները ծանոթացան նաև Մխիթարյան միաբանության գործունեությանն ու մշակութային ժառանգությանը, այցելեցին Վիեննայի դիվանագիտական ակադեմիա և հանդիպեցին ակադեմիայի տնօրենի հետ:

Ուսումնական այցի մասնակիցների տպավորություններն ամբողջացան Ստրասբուրգում, Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչություններ, դեսպանություններ այցելությունների և ՀՀ դեսպանների ու դիվանագետների հետ հանդիպումների շնորհիվ:

Loading ...

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ