Լրահոս / Հայտարարություններ
31.10.2017 • Դիվանագիտական դպրոցի 2016-17 թթ. ունկնդիրների ուսումնական այցը Էստոնիա
Հոկտեմբերի 23-ից 27-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Էստոնիա: Ունկնդիրները Տալլինում հանդիպումներ ունեցան Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունում, կառավարությունում, խորհրդարանում, նախագահի նստավայրում և մի շարք ոչ պետական կառույցներում, ինչպես նաև այցելեցին Տարտու։ Այցը մեկնարկեց հոկտեմբերի 23-ին Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ ունկնդիրները ծանոթացան էլեկտրոնային կառավարման էստոնական փորձին։ Նույն օրը ունկնդիրները Էստոնիայի դիվանագիտական դպրոցում հանդիպում...
18.09.2017 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մեկնարկ
Սեպտեմբերի 15-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի 2017-18 թթ. ուսումնական տարին։ Ողջույնի խոսքով ունկնդիրներին դիմեց, ապա նրանց հարցերին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Դրանք հիմնականում վերաբերում էին դիվանագիտություն մասնագիտությանը, դրա նրբություններին, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին, միջազգային և տարածաշրջանային այլ խնդրիների։ Նախարարի դասախոսությանը հաջորդեց հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիլյանի...
12.09.2017 • Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում
Սեպտեմբերի 6-9-ը Սանտյագոյում (Չիլի) տեղի ունեցավ Դիվանագիտական ակադեմիաների և միջազգային հարաբերությունների ինստիտուտների տնօրենների և դեկանների 44-րդ տարեկան հանդիպումը (որը հայտնի է Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում անունով), որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Ավանդական դարձած այս հավաքին, որի կազմակերպիչն այս տարի Չիլիի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան էր, մասնակցում էին բոլոր մայրցամաքները ներկայացնող շուրջ 50 դիվանագիտական ակադեմիաների ղեկավարներ: Համաժողովին...
12.09.2017 • Արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների վերապատրաստման դասընթաց ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում
Սեպտեմբերի 12- ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մեկնարկեց Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ լրագրողների վերապատրաստման դասընթացը : Երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների , տարածաշրջանային և գլոբալ խնդիրների վերաբերյալ քառօրյա դասընթացին մասնակցում են արտաքին քաղաքականությունը լուսաբանող հայաստանյան և արցախյան երկու տասյակ ից ավելի լրատվամիջոցների լրագրողներ: Դասախոսությունները վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների...
24.08.2017 • Փոխըմբռման հուշագրի ստորագրում Թուրքմենստանի հետ
Օգոստոսի 24-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Թուրքմենստանի ԱԳՆ արտաքին հարաբերությունների ինստիտուտի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Արտաքին հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր Բաբա Զախիրովը։ Հուշագիրը նախատեսում է համագործակցություն դիվանագետների պատրաստման, վերապատրաստման ոլորտներում, ինչպես նաև...
26.07.2017 • Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներներին հյուրընկալեց նախարար Վիգեն Սարգսյանը։ Նախարարը հակիրճ ներկայացրեց ՀՀ ԶՈւ-ի ներգրավվածությունը տարբեր միջազգային խաղաղապահ առաքելություններում, համագործակցությունը այլ երկրների և անվտանգության ապահովման ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ, ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումները, «Ես եմ», «Դիտակետ» և այլ ծրագրերի սկզբունքները, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող...
30.06.2017 • 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության գրավոր քննություն
2017 թ . հու ն իսի 30- ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը անցկացրեց « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն » ամենամյա դասընթացի ընդունելության քննության գրավոր փուլը : Դիմորդներն իրենց ընտրությամբ աշխատանք գրեցին միջազգային հարաբերությունների՝ տեղում հանձնարարված երկու թեմաներից մեկի շուրջ : Երկրորդ փուլ անցած դիմորդները հուլիսին կհրավիրվեն հարցազրույցի : Դասընթացը կմեկնարկի ս . թ . սեպտեմբերին և կավարտվի 2018 թ . ամռանը :
23.06.2017 • «Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի ավարտական վկայականների հանձնում
2017թ. հունիսի 23-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Դասընթացը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների` արտաքին կապերի կամ միջազգային համագործակցության վարչությունների աշխատակիցների համար: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, ով շնորհավորեց ...
29.05.2017 • Լսարանի անվանակոչման միջոցառում
Մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Դպրոցի լսարաններից մեկն անվանակոչվեց «Եվրոպա` ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական Միության ցուցաբերած նշանակալից օժանդակության»: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, Հայաստանի դիվանագիտական դպրոցի ունկնդիրներ և այլ հյուրեր: ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը կարևորեց...