Լրահոս / Հայտարարություններ
16.10.2022 • ԴԴ տնօրենի մասնակցությունը գիտության դիվանագիտությանը նվիրված միջազգային միջոցառումներին
Հոկտեմբերի 12-15 ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Ժնևում մասնակցեց «Արտաքին գործերի նախարարությունների գիտական և տեխնոլոգիական խորհրդատուների խմբի» (Foreign Ministry Science and Technology Advisers Network) միջազգային հանդիպմանը և զուգահեռաբար ընթացող «Ժնևի գիտությանն ու դիվանագիտությանն ընդառաջ» հիմնադրամի գագաթնաժողովին (2022 Geneva Science and Diplomacy Anticipation Summit): «Արտաքին գործերի նախարարությունների գիտական և տեխնոլոգիական խորհրդատուների խմբի» (FMSTAN) մասնակից տասնհինգ երկրների ներկայացուցիչներ հանդիպել էին քննարկելու...
22.09.2022 • Օտար լեզուների դասընթացների վկայականների հանձնում
Սեպտեմբերի 22-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ օտար լեզուների դասընթացի հերթական փուլի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: 2022թ. մարտ-հուլիս ժամանակահատվածում ԱԳՆ կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների համար իրականացվել են գերմաներենի, թուրքերենի և իսպաներենի դասընթացներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։
12.09.2022 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23թթ․ դասընթացի մեկնարկ
Սեպտեմբերի 12-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23 թթ. դասընթացը։ Դասընթացի մեկնարկին տեղի ունեցավ ունկնդիրների հանդիպումը ԴԴ անձնակազմի հետ, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ և ունկնդիրների հարցերին պատասխանեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Տնօրենը շնորհավորեց ունկնդիրներին Դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ, ներկայացրեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը, դիվանագիտական ծառայության...
05.09.2022 • Դիվանագետների վերապատրաստման 2022թ․ երկրորդ դասընթացի մեկնարկը
Սեպտեմբերի 5-ին «Պետական կառավարման բնագավառում արտաքին քաղաքականության իրականացումը կանոնակարգող օրենսդրությունը» առարկայով (դասախոս՝ Լ․ Գրիգորյան) մեկնարկեց Դիվանագիտական դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրի 2022թ. երկրորդ դասընթացը, որը նախատեսված է պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի դասախոսներ։ Ծրագիրը ներառում է դիվանագետների՝ ՀՀ արտաքին քաղաքականության...
29.07.2022 • «Դիվանագետների վերապատրաստում» 2022թ.-ի առաջին դասընթացի ավարտ
Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2022 թվականի առաջին ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Դասընթացին մասնակցել են 2022թ.-ի մայիսին ԱԳՆ ընդունված դիվանագետները: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց...
28.07.2022 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22թթ. դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն
Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն 2021-22թթ. դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը: ՄԱԿ ԱԳ նախագահի և ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավարտական վկայականներ հանձնեց շրջանավարտներին՝ շնորհավորելով նրանց դասընթացը հաջողությամբ ավարտելու և ևս մեկ բարձունք...
27.06.2022 • Հանդիպում Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ
Հունիսի 27-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ: Դեսպան Իմանբաևը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի, Հայաստանում Ղազախստանի դեսպանության և Ղազախստանի դիվանագիտության ինստիտուտի միջև համագործակցության հեռանկարները:
13.06.2022 • Հանդիպում Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ
Հունիսի 13-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի միջև: Դեսպան Գալագերը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ Դպրոցի գործունեությանը:
10.06.2022 • Հանդիպում Զարգացման համար համագործակցության եգիպտական գործակալության գլխավոր քարտուղարի հետ
Հունիսի 10-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության զարգացման համար համագործակցության եգիպտական գործակալության գլխավոր քարտուղար, դեսպան Մոհամեդ Խալիլի և ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահա Էլ Դին Բահգատ Դիսուկիի միջև: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի, Եգիպտոսի ԱԳՆ դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի և Եգիպտոսի ԱԳՆ զարգացման համար համագործակցության եգիպտական գործակալության միջև...
04.06.2022 • Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հարցազրույցը
Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը