Լրահոս / Հայտարարություններ

27.07.2023 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23թթ. դասընթացի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողություն

Հուլիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն 2022-23թթ. դասընթացի շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ավարտական վկայականներ հանձնեց շրջանավարտներին՝ շնորհավորելով նրանց դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա ձեռնարկումներում:

06.07.2023 • Լրագրողների վերապատրաստման դասընթաց

Հունիսի 28-ից հուլիսի 6-ը ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի օժանդակությամբ Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ արտաքին քաղաքականության ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստման հերթական դասընթացը: Դասընթացի ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող դասախոսություններով հանդես եկան ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավար պաշտոնյաներ: Դասընթացի ավարտին տեղի ունեցավ ծրագրի մասնակցության վկայականների հանձնման արարողություն:

22.06.2023 • Հուշագրի ստորագրում Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական կրթօջախների միջև

Հունիսի 22-ին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վրաստանի ԱԳՆ Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի տնօրեն Իրինա Դախունդարիձեի միջև: Կողմերը քննարկեցին դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի...

29.05.2023 • Գրադարանավարի թափուր հաստիք

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք: Գրադարանավարի պարտականություններն են. · Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը, · ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը, · ԴԴ գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի ուսանողների պլատֆորմի և այլ էլեկտրոնային շտեմարաններում տեղադրումը, · շտեմարան-կայքերի թարմացումը, ·...

22.05.2023 • Ուսումնական այց միջազգային կառույցներ

Մայիսի 8-18-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի 2022-23թթ. ունկնդիրների ուսումնական այցը Ստրասբուրգում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված եվրոպական և միջազգային կառույցների կենտրոնակայաններ: Ստրասբուրգում այցը սկսվեց Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի հետ հանդիպումով, ով ներկայացրեց մշտական ներկայացուցչության առօրյա գործունեությունը և պատասխանեց ունկնդիրների հարցերին: Մայիսի 9-10-ը Ստրասբուրգում ԴԴ ունկնդիրներն այցելեցին Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական խորհրդարան, Մարդու իրավունքների եվրոպական...

17.04.2023 • Դիվանագետների վերապատրաստման 2023թ․ առաջին դասընթացի մեկնարկը

Ապրիլի 17-ին «ՀՀ դիվանագիտական ծառայությունը կանոնակարգող օրենսդրության ներկա վիճակը» առարկայով (դասախոս՝ Նելլի Սարոյան) մեկնարկեց Դիվանագիտական դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրի 2023թ. առաջին դասընթացը, որը նախատեսված է ԱԳՆ շարքերը վերջերս համալրած դիվանագետների համար: Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի դասախոսներ։ Ծրագիրը ներառում է ինչպես ներածական, այնպես էլ դիվանագետների՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և...

29.03.2023 • Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն աշխատանքի է հրավիրում վերապատրաստման ծրագրերը համակարգողի՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։   Վերապատրաստման ծրագրերը համակարգողի պարտականություններն են. ·      Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և ապահովել դրանց իրականացումը, ·      Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների,...

28.03.2023 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպանի հետ

Մարտի 28-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի (նստավայրը՝ Մոսկվա) միջև: Զրուցակիցները ներկայացրեցին երկու պետությունների դիվանագիտական դպրոցների ծավալած գործունեությունը և քննարկեցին դպրոցների միջև համագործակցության հեռանկարները: Հանդիպման վերջում դեսպանը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում:

16.03.2023 • Օտար լեզուների դասընթացների վկայականների հանձնում

Մարտի 16-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը օտար լեզուների դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց ծրագրի հերթական փուլի ավարտական վկայականները: Օտար լեզուների դասընթացի հերթական փուլը մեկնարկել էր 2022թ-ի հոկտեմբերին և ավարտվել՝ 2023թ-ի փետրվարին: Դիվանագիտական դպրոցն, ի լրումն «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտության» ծրագրի շրջանակներում դասավանդվող օտար լեզուների, ԱԳՆ կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների համար պարբերաբար կազմակերպում է ադրբեջաներենի, գերմաներենի,...

03.02.2023 • «Հյուպատոսական գործունություն» դասընթացի վկայականների հանձնում

Փետրվարի 2-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը վկայականներ հանձնեց «Հյուպատոսական գործունություն» ծրագրով դասընթացը հաջողությամբ ավարտած դիվանագետներին: Նա շնորհավորեց դիվանագետներին և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքը կնպաստի նրանց մասնագիտական առաջխաղացմանը: Ամենամյա դասընթացը Դիվանագիտական դպրոցում անցկացվել էր 2022թ-ի նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 8-ը: Դասընթացը ներառում էր դասախոսություններ և քննարկումներ՝ հյուպատոսական գործի, անձնագրային գործի, նոտարական...

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ