Լրահոս / Հայտարարություններ
29.12.2016 • Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Դիվանագիտական դպրոցը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում խաղաղ և հաջողակ տարի:
06.12.2016 • Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հերթական հանդիպումը
Ս.թ. դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Նկարիչների միության մեծ ցուցասրահում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի « Դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ » դասընթացի , ինչպես նաև « Դիվանագետների վերապատրաստում » դասընթացի նախորդ բոլոր տարիների շրջանավարտների հերթական հանդիպումը։ Ողջունելով Դպրոցի նախորդ վեց տարիների շրջանավարտներին, Դիվանագիտական դպրոցի տնօրեն , դեսպան Վահե Գաբրիելյանն ընդգծեց Դպրոցի դասընթացների կարևորությունը ինչպես Հայաստանի...
03.11.2016 • Անվտանգության հարցերով կոնֆերանս Հայ-ռուսական համալսարանում
Նոյեմբերի 3-ին և 4-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալաիզացիայի և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» խորագրով միջազգային ֆորում, որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Վ. Գաբրիելյանը ֆորումի բացմանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ինչպես նաև մասնակցեց ֆորումի «Հասարակական գիտություններն արդիականության մարտահրավերների համատեքստում» խորագրով կլոր սեղանի աշխատանքներին:
25.10.2016 • Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին
Հայաստանի հանրային ռադիոյի Status Quo ծրագրին դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի հարցազրույցը :
18.10.2016 • Արտաքին գործերի նախարարություններին տրամադրվող գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության վերաբերյալ միջազգային համաժողով
Հոկտեմբերի 17-19-ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը մասնակցեց Արտաքին գործերի նախարարություններին տրամադրվող գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության վերաբերյալ միջազգային հանդիպմանը որը տեղի ունեցավ Վիեննային մոտ գտնվող Լաքսենբուրգ քաղաքում: Հանդիպում-համաժողովը կազմակերպել էին Թաֆթսի համալսարանի` Ֆլեթչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցը, Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտը և Կառավարությանը գիտական խորհրդատվության միջազգային խումբը : Սա այսպիսի առաջին համաժողովն էր, որը...
30.09.2016 • Ռուսաց լեզվի դասընթացի մեկնարկը Դիվանագիտական դպրոցում
Սեպտեմբերի 30- ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն » ծրագրի ռուսաց լեզվի դասընթացի մեկնարկը : Այն , ինչպես նախորդ տարիներին , իրականացվում է դիվանագիտական դպրոցի և « Ռոսսոտրուդնիչեստվո » դաշնային գործակալության համագործակցության շրջանակներում : Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի , « Ռոսսոտտրուդնեչեստվո » դաշնային գործակալության տնօրեն Մարկ Կալինինի և ռուսաց լեզվի բաժնի...
26.09.2016 • Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումը
Սեպտեմբերի 20-23-ը Կանբերայում (Ավստրալիա) տեղի ունեցավ Դիվանագիտական ակադեմիաների և միջազգային հարաբերությունների ինստիտուտների տնօրենների և դեկանների 43-րդ տարեկան հանդիպումը (որը հայտնի է Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում անունով), որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը: Ավանդական դարձած այս հավաքին, որի կազմակերպիչն այս տարի Ավստրալիայի ազգային համալսարանի Դիվանագիտության Ասիայի և Օվկանիայի (Խաղաղ օվկիանոսի) քոլեջն էր, մասնակցում էին բոլոր մայրցամաքները ներկայացնող շուրջ 50...
19.09.2016 • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև
Սեպտեմբերի 19-ին Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Էկո Հարտոնոն ստորագրեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ինդոնեզիայի ԱԳՆ Կրթության և վերապատրաստման կենտրոնի միջև դիվանագիտական վերապատրաստման և կրթական բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Ստորագրման արարողությանը հետևած ելույթներում Վահե Գաբրիելյանը և Էկո Հարտոնոն համոզմունք հայտնեցին, որ ստորագրված...
13.09.2016 • Ավարտական վկայականների հանձնում դիվանագետների վերապատրաստման դասընթացի մասնակիցներին
2016թ. սեպտեմբերի 13-ին Դիվանագիտական դպրոցում ավարտական վկայականներ հանձնվեցին «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի 2016թ. շրջանավարտներին: Դասընթացը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների`արտաքին կապերի կամ միջազգային հարաբերությունների վարչությունների աշխատակիցների համար: Դասընթացի շրջանավարտներին վկայականները հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, շնորհավորելով մասնակիցներին և...
11.07.2016 • «Հայաստան. ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի անդրանիկ նիստը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում
2016 թ . հու լ ի սի 11- ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց ում տեղի ունեցավ ՀՀ ս փյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կազմակերպված «Հայաստան. ստեղծենք միասին» երիտասարդական հավաքի` «Հայկական շահերի պաշտպանություն և մեդիա» աշխատանքային խմբի առաջին նիստը, որի թեման էր` «Ղարաբաղյան հիմնահարցն ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ և հետո»: Նիստը վարում էր Դիվանագիտական դպրոցի տնօրեն,...






