Դպրոցի հյուրերը
Ռուբեն Ազիզյան
13.09.2024
Սեպտեմբերի 13-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Նոր Զելանդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (NZIIA) Օքլենդի մասնաճյուղի նախագահ, Մասսի համալսարանի պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս և նախկին տնօրեն, «Ազգային անվտանգություն» ամսագրի գլխավոր խմբագիր և տարբեր միջազգային ակադեմիական ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ Ռուբեն Ազիզյանին:
Պրոֆեսոր Ազիզյանը ԱԳՆ դիվանագետներին և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը, խոսեց փոքր երկրների դերի և մարտահրավերների մասին և պատասխանեց լսարանի հարցերին: