Դպրոցի հյուրերը
Հանդիպում Հնդկաստանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի ղեկավար Սումիթ Սեթի հետ
04.07.2023
Հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական ծրագրավորման բնագավառում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Հնդկաստանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման բաժնի ղեկավար Սումիթ Սեթը Դիվանագիտական դպրոցում հանդես եկավ Հնդկաստանի արտաքին քաղաքականության պատմական ակունքների և սկզբունքների վերաբերյալ դասախոսությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների դիվանագետներ և Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներ: