Լրահոս / Հայտարարություններ

Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք

07.08.2026

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն աշխատանքի է հրավիրում վերապատրաստման ծրագրերը համակարգողի՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։

 

Վերապատրաստման ծրագրերը համակարգողի պարտականություններն են.

  • Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և ապահովել դրանց իրականացումը,
  • Կազմակերպել օտարերկրյա դիվանագետների ուսումնական այցեր և ապահովել դրանց իրականացումը,
  • Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի մասնակիցների հետ,
  • Ապահովել դասընթացի անխաթար ընթացքը՝ աջակցել դասախոսին և վերապատրաստվողներին հնարավոր խնդիրների, հարցերի դեպքում,
  • Բանակցել և կազմել դասախոսությունների վարման պայմանագրեր համապատասխան դասախոսների հետ,
  • Իրականացնել դասերի որակի և ուսումնական ծրագրերին համապատասխանության վերահսկում,
  • Կազմակերպել և ամփոփել դասախոսների և դասախոսությունների, ինչպես նաև դասընթացների ընթացիկ և վերջնական գնահատումը,
  • Վարել Դիվանագիտական դպրոցի համապատասխան մասնագիտական էլեկտրոնային շտեմարանները,
  • Անհրաժեշտության դեպքում ապահովել նոր փորձագետ-դասախոսների ներգրավումը,
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ուսումնական այցեր,
  • Կազմել Դիվանագիտական դպրոցի հաշվետվություններ և գրություններ,
  • Զբաղվել կազմակերպչական այլ աշխատանքներով, վերապատրաստման դասընթացների լուսաբանմամբ,
  • Աջակցել Դիվանագիտական դպրոցի այլ աշխատանքներին, կատարել այլ հանձնարարություններ՝ ըստ անհրաժեշտության:

 

Թեկնածուներից պահանջվում է.

  • Մագիստրոսի որակավորում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, կրթության կառավարում, օտար լեզուներ և հարակից ոլորտներում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ուսումնական գործընթացների համակարգման կամ առնչվող բնագավառում,
  • Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն,
  • Գրագետ փաստաթղթեր կազմելու կարողություն,
  • Պատասխանատվության զգացում և թիմային աշխատանքի կարողություն,
  • Կազմակերպչական, վերլուծական, կառավարման հմտություններ, նախաձեռնողականություն,
  • Հաղորդակցության հմտությունների տիրապետում և կոնֆլիկտային իրավիճակներ կառավարելու ունակություն,
  • Համակարգչային ժամանակակից ծրագրերի իմացություն:

 

Խնդրում ենք կենսագրությունները ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 4-ը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ