Լրահոս / Հայտարարություններ

Ուսումնական այց միջազգային և եվրոպական կառույցներ

02.06.2026

Կից լուսանկարներ

ԵԱՀԿ, Վիեննա

ԵԱՀԿ, Վիեննա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մայիսի 17-ից 28-ը տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2025-26թթ. դասընթացի ունկնդիրների ուսումնական այցը Վիեննայում, Ժնևում և Բրյուսելում տեղակայված միջազգային և եվրոպական կառույցների կենտրոնակայաններ:

Վիեննայում ունկնդիրներն այցելեցին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն և ՄԱԿ-ի գրասենյակ:

Վիեննայում այցի ընթացքում ունկնդիրները ծանոթացան նաև Մխիթարյան միաբանության մշակութային ժառանգությանն ու գործունեությանը, ինչպես նաև այցելեցին Վիեննայի դիվանագիտական ակադեմիա և հանդիպեցին ակադեմիայի տնօրենի հետ:

Ժնևում հանդիպումներ տեղի ունեցան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահի, ՄԱԿ-ում Խաղաղության համալսարանի մշտական դիտորդի, Մարդու իրավունքների և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարների գրասենյակների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:

Այցի մասնակիցները նաև շրջայց կատարեցին Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի թանգարանում:

Բրյուսելում այցելություններ տեղի ունեցան ԵՄ հիմնական կառույցներ՝ Եվրոպական խորհուրդ, Արտաքին գործողությունների ծառայություն, Եվրոպական խորհրդարան և Եվրոպական հանձնաժողով: Նշված կառույցներում ԴԴ ունկնդիրների համար կազմակերպվեցին Հայաստանի և տարածաշրջանի հետ աշխատող ներկայացուցիչների հետ հանդիպումներ:

Ունկնդիրները նաև այցելեցին Բելգիայի դաշնային խորհրդարան և հանդիպեցին Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ:

Բրյուսելում այցի մասնակիցներն այցելեցին նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ լսեցին դասախոսություններ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների և կազմակերպության ներկա մարտահրավերների մասին:

Ուսումնական այցի մասնակիցների տպավորություններն ամբողջացան նշված քաղաքներում ՀՀ մշտական ներկայացուցչություններ, դեսպանություններ այցելությունների և ՀՀ դեսպանների ու դիվանագետների հետ հանդիպումների շնորհիվ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ