Լրահոս / Հայտարարություններ

Գրադարանավարի թափուր հաստիք

07.04.2026

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք:

Գրադարանավարի պարտականություններն են.

  • Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը,
  • ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը,
  • ԴԴ գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի ուսանողների պլատֆորմի և այլ էլեկտրոնային շտեմարաններում տեղադրումը,
  • շտեմարան-կայքերի թարմացումը,
  • ընթերցողներին գրականության տրամադրումը և
  • Դպրոցում գործածվող կամ Դպրոցի կողմից թողարկվող նյութերի պատրաստման աշխատանքներին մասնակցությունը:

Թեկնածուներից պահանջվում է.

  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ:

Միջազգային հարաբերությունների ոլորտում գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն:

Խնդրում ենք կենսագրություններն ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ