Լրահոս / Հայտարարություններ
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
07.03.2024
Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Սիրիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, դեսպան Իմադ Մուստաֆայի միջև: Դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Կողմերը քննարկեցին համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանը:
Հանդիպմանը հաջորդեց դեսպան Մուստաֆայի՝ «Միջին Արևելքում տիրող իրավիճակը. պատերազմի և խաղաղության հեռանկարները» թեմայով դասախոսությունը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների, Հայաստանի և դպրոցում վերապատրաստվող Սիրիայի երիտասարդ դիվանագետների համար: