Լրահոս / Հայտարարություններ
Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ
13.02.2024
Փետրվարի 13-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի միջև: Դեսպան Սոբհանին շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում և ծանոթացավ դպրոցի գործունեությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրանի միջազգային հարաբերությունների դպրոցի միջև փոխգործակցության հնարավորությունները: