Լրահոս / Հայտարարություններ
18.09.2021 • «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22 թթ. դասընթացի մեկնարկ
Սեպտեմբերի 6-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22 թթ . դասընթացը։ Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Տնօրենը շնորհավորեց ունկնդիրներին Դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ, ներկայացրեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը, դիվանագիտական ծառայության նրբություններն ու առանձնահատկությունները, ծանոթացրեց ունկնդիրներին դպրոցում ուսանելու...
01.07.2021 • «Դիվանագետների վերապատրաստում» 2021թ. դասընթացի ավարտ
Հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եր եքամսյա դասընթացի 2021 թ . ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: Դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպվող այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար: Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց...
09.06.2021 • Հանդիպում Արգենտինայի Արտաքին ծառայության ինստիտուտի տնօրենի հետ
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը առցանց հանդիպում ունեցավ Արգենտինական Հանրապետության արտաքին ծառայության ազգային ինստիտուտի տնօրեն, դեսպան Վիկտորիո Տաչետտիի հետ : Քննարկվեցին երկու հաստատությունների միջև գոյություն ունեցող համագործակցության համաձայնագրի շրջանակներում ձեռնարկվելիք համագործակցության առաջիկա քայլերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արգենտինական Հանրապետությունում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան և Ա րտաքին ծառայության...
27.05.2021 • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի միջև
Մայիսի 26-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի ( Ժնև ) միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի, Ժնևում Խաղաղության համալսարանի դեսպան և մշտական դիտորդ Դավիթ Ֆերնանդես Պույանայի և Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի միջև։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խաղաղության ինստիտուտի միջև համագործակցության առաջիկա...
25.05.2021 • Բաց դռների օր Դիվանագիտական դպրոցում
Մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում կազմակերպվեց բաց դռների օր: Այցելուները շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան դպրոցի գործունեությանը, իրականացվող ուսումնական ծրագրերին, գրադարանին և Դիվանագիտական դպրոցի 10-ամյակին նվիրված մշտական ցուցադրությանը: Շրջայցի ավարտին Դիվանագիտական դպրոցի տնօրենի և աշխատակիցների հետ տեղի ունեցավ հարց ու պատասխան « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն » դասընթացի ընդունելության կարգի, 2021-22թթ. ուսումնական տարվա դասընթացների և դիվանագիտական ծառայության մասին:
13.05.2021 • Բաց դռների օր Դիվանագիտական դպրոցում
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը դիմորդներին իր գործունեությանը ծանոթացնելու նպատակով ս . թ. մայիսի 25-ին հայտարարում է բաց դռների օր։ Բակալավրիատի ավարտական կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև արդեն իսկ ավարտածները, ովքեր հետաքրքրված են Դիվանագիտական դպրոցի գործունեությամբ, հնարավորություն կստանան ծանոթանալու դպրոցի ծրագրերին և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դիվանագիտական ծառայության նրբություններին և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ...
11.05.2021 • «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդես
Ապրիլի 24-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Վտանգված ժառանգություն ․ Արցախ» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որը կազմակերպվել է ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի կողմից։ Միջոցառման ը ներկա էին ՀՀ բարձրաստիճան այրեր, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր , Հայաստան ժամանած օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակություններ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և այլոք: Ցուցահանդեսին ներկայացված էին Արցախի պատմամշակութային, կրոնական...
18.02.2021 • Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի կարիք՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։ Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի պարտականություններն են. Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և համակարգել դրանց իրականացումը Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի...
15.02.2021 • «Հյուպատոսական գործունեություն» 2021թ. ծրագրի մեկնարկը
Փետրվարի 15-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման 2021թ․ դասընթացը։ Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների և հյուպատոսական գործի հետ առնչվող պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Առաջին դասը՝ «Հյուպատոսի իրավունքները, պարտականությունները և գործառույթները՝ համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի...
21.12.2020 • «Դիվանագետների վերապատրաստում» 2020թ. դասընթացի ավարտ
Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2020թ ․ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանգետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ...






