Դպրոցի հյուրերը
Հանդիպում «Renovabis» մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թոմաս Շվարցի հետ
06.03.2023
Մարտի 6-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում «Renovabis» մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն, հոգևոր հովիվ, Աուգսբուրգի համալսարանի տնտեսագիտության և բիզնես-էթիկետի պատվավոր պրոֆեսոր, Գիտությունների և արվեստի եվրոպական ակադեմիայի անդամ, դոկտոր, պրոֆեսոր Թոմաս Շվարցի հետ: Հանդիպման թեման էր «Արդյո՞ք կրոններն ազդում են ժամանակակից հասարակությունների և դիվանագիտության ձևավորման վրա»:
Հաշվի առնելով դոկտոր Շվարցի՝ Արցախի՝ Ադրբեջանի կողմից զավթած տարածքներում հայկական մշակութային կոթողների հնարավոր կորստի վերաբերյալ հրապարակային ելույթները և 2020թ. պատերազմի հետևանքով փախստական դարձած հայերին օգնելու պատրաստակամությունը՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը հանդիպման ավարտին նրան նվիրեց Րաֆֆի Քորթոշյանի հեղինակած «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրք-ալբոմը: