Դպրոցի հյուրերը

Րաֆֆի Պետրոսյան

15.08.2019

Կից լուսանկարներ

Րաֆֆի Պետրոսյանի բանախոսությունը Դիվանագիտական դպրոցում

Րաֆֆի Պետրոսյանի բանախոսությունը Դիվանագիտական դպրոցում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Օգոստոսի 15-ին Դիվանագիտական դպրոցի և ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության հրավերով ԱԳՆ աշխատակիցների համար «Թուրքիայի ծպտյալ հայերը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ կանադահայ մտավորական Րաֆֆի Պետրոսյանը։ ՐՊետրոսյանի և համախոհների ջանքերով հնարավոր է դարձել Տիգրանակերտի (Դիարբեքիր) Սբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումը և վերագործարկումը, ինչից հետո այն դարձել է տարածաշրջանի ծպտյալ հայերի համախմբման վայր և խթանել նրանց շրջանում հայկական ինքնության բացահայտման գործընթացը։ Թուրքիա կատարած իր բազմաթիվ այցերի, ծպտյալ հայերի հետ ունեցած շփումների, նրանց վերաբերյալ մտորումների մասին տպագրված  իր մի քանի տասնյակ հոդվածները հեղինակն ամփոփել է վերջերս լույս տեսած «Տրավմա և տոկունություն Թուրքիայի ծպտյալ, բացահայտ ու այլևս չթաքնվող հայերը» ժողովածուում։

Հեղինակը խոսեց իրենց արմատներին վերադարձող ավելի ու ավելի շատ հայերի, նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին, ներկայացրեց, թե մասնակիցների վրա ինչպիսի դրական ազդեցություն են ունեցել Հայաստան կազմակերպված այցերը։ Նա ներկայացրեց ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի պատմությունը և պատասխանեց ներկաների՝  ծպտյալ հայերին, Թուրքիայում հայերի մասնագիտական առաջխաղացմանը և կրոնին վերաբերող հարցերին։

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ