Դպրոցի հյուրերը

Պատմաբան Վահագն Ավեդյան

19.06.2019

Կից լուսանկարներ

Վահագն Ավեդյանի դասախոսությունը դիվանագետների համար

Վահագն Ավեդյանի դասախոսությունը դիվանագետների համար

 

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ՀՀ դիվանագետների համար «Հայոց Ցեղասպանության հիշողության քաղաքական ասպեկտները» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ցեղասպանության, մարդու իրավունքների, խաղաղության, հակամարտությունների և ժողովրդավարության բնագավառների հետազոտություններում մասնագիտացած պատմաբան Վահագն Ավեդյանը (Շվեդիա)։ Բանախոսը խոսեց հիշողության ձևավորման և դրա դերի, ցեղասպանություններին հաջորդող փուլերում այդ պետություններում պատմական հիշողության ձևավորման տարբերությունների և, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զարգացումների մասին։ Վ. Ավեդյանը 2017-2018թթ. լույս տեսած «Հայոց Ցեղասպանության հիշողության քաղաքական ասպեկտները» գրքի հեղինակն է, ինչպես նաև Armenica.org և այլ կայքերի համահիմնադիրը և խմբագիրը։