Դպրոցի հյուրերը

Վերապատրաստման 2019թ. 1-ին ծրագրի մեկնարկը

21.01.2019

Կից լուսանկարներ

Վերապատրաստման՝ 2019թ ծրագրի1-ին դասը վարում է Սաթենիկ Աբգարյանը

Վերապատրաստման՝ 2019թ ծրագրի1-ին դասը վարում է Սաթենիկ Աբգարյանը

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

   Դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման 2019թ. դասընթացի մեկնարկը

 

Հունվարի 21-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց Դիվանագետների և ՀՀ պետական գերատեսչությունների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ամենամյա ծրագրի 2019թ. առաջին դասընթացը:  Արդեն վեցերորդ անգամ իրականացվող դասընթացը վարում են ԱԳ նախարարի տեղակալները և բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի ճանաչված դասախոսներ: Երկու ամսից ավելի տևողությամբ ծրագիրը ներառում է մասնակիցների՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան ավարտական վկայական: Ծրագրի առաջին դասը՝ «ՀՀ դիվանագիտական ծառայությունը կանոնակարգող օրենսդրության ներկա վիճակը» վարեց ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ Սաթենիկ Աբգարյանը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ