Դպրոցի հյուրերը

ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի

03.12.2015

Կից լուսանկարներ

ԵՄ պատվիրակության ղեկավար,դեսպան Պյոտր Սվիտալսկին Դիվանագիտական դպրոցում

ԵՄ պատվիրակության ղեկավար,դեսպան Պյոտր Սվիտալսկին Դիվանագիտական դպրոցում

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 3-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Դեսպանը խոսեց պրակտիկ դիվանագիտական գործունեության առանձնահատկությունների, ավանդական դիվանագիտության փոփոխությունների և իր պատկերացմամբ դիվանագետին հաջողության հասնելու համար անհրաժեշտ հատկությունների մասին, որից հետո պատասխանեց բազմաթիվ հարցերի միջազգային հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների, ԵՄ հետագա ընդլայնման հնարավորությունների և առհասարակ ԵՄ ապագայի, Միգրացիայի խնդրի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլի, ՀՀ-ում ԵՄ ներգրավվածության աստիճանի և համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ