Դպրոցի հյուրերը
ՌԴ դեսպան Իվան Վոլինկին
25.11.2015
Նոյեմբերի 25-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը: Դեսպան Վոլինկինը ներկայացրեց ՌԴ արտաքին քաղաքականության հիմնադրույթները, Ռուսաստանի` ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը Սիրիայում և տարբեր բնագավառներում հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական համագործակցությունը: Դեսպանը պատասխանեց նախօրեին ռուսական Սու-24 ինքնաթիռի` թուրք զինվորականների կողմից խոցման միջադեպի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության` տարեսկզբից արձանագրված արդյունքների և զարգացման հեռանկարների, Վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերակագործարկման հեռանկարների, ԱՊՀ գործունեության և հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ ունկնդիրների հարցերին: