Դպրոցի հյուրերը

Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

17.11.2015

Կից լուսանկարներ

Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն Դիվանագիտական դպրոցում

Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն Դիվանագիտական դպրոցում

 

Ամբողջ ալբոմ »

 Նոյեմբերի 17-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպան Շարպանտիեն ներկայացրեց Փարիզում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը նախատեսվող` կլիմայական փոփոխությունների կանխարգելմանը նվիրված COP 21 միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների առանձնահատկությունները, քննարկվելիք խնդիրները և անդրադարձավ դրանց լուծման համար ֆրանսիական կողմի առաջարկած նախագծի որոշ կետերի: Ընդգծելով համաժողովի ընթացքում փոխըմբռնելի և ճկուն որոշումների ընդունման անհրաժեշտությունը`  դեսպանը նշեց, որ առաջարկվող լուծումները տարբերակված մոտեցում են նախատեսում տարբեր զարգացման մակարդակում գտնվող երկրների համար: Դասախոսությանը հետևեցին բազմաթիվ հարցեր Փարիզի վերջին իրադարձությունների, Սիրայում տիրող իրադրության նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշման, ահաբեկչության դեմ պայքարի և COP 21-ի  վերաբերյալ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ