Դպրոցի հյուրերը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգ
12.11.2015
Նոյեմբերի 12-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգին: Դեսպանը ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները և Չինաստանի դիրքորոշումները միջազգային հարաբերությունների որոշ արդի խնդիրների շուրջ: Նա նաև խոսեց հայ-չինական հարաբերությունների և երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաև պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին: