Դպրոցի հյուրերը

Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդը Դիվանագիտական դպրոցում

18.06.2014

Կից լուսանկարներ

Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդը Դիվանագիտական դպրոցում

Ամբողջ ալբոմ »

Հունիսի 18-ին Դիվանագիտական դպրոցի հյուրն էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդը: Նա Բունդեստագի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ է, ինչպես նաև Եվրամիության հարցերի հանձնաժողովում Հայաստանի և Վրաստանի հարցերով զեկուցող: Պատգամավորն ունկնդիրներին ներկայացրեց հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետները: Դասախոսությանը հետևեցին հարցեր խորհրդարանական դիվանագիտություն, բազմամշակույթ Եվրոպայի և եվրոպական ինտեգրման հեռանկարների վերաբերյալ, որոնց մի մասին Բունդեսթագի պատգամավորը, ընդգծելով իր հայկական ծագումը, պատասխանեց հայերեն:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ