Դպրոցի հյուրերը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԴԴ ունկնդիրների հետ
26.02.2013
Փետրվարի 22-ին ՀՀ արատքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Դիվանագիտական դպրոցում 2013թ. ունկնդիրների համար կարդաց առաջին դասախոսությունը: Նախարարը շնորհավորեց ունկնդիրներին դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ և նշեց, որ կրթօջախի չորրորդ սերունդը հաճախում է դիվանագիտական կադրերի պատրաստման արդեն արդյունավետորեն գործող կրթական հաստատություն։
Նախարարն անդրադարձավ ՀՀ արտաքին քաղաքականության որոշ առանցքային խնդիրների, ունկնդիրների հետ զրուցեց դիվանագետին անհրաժեշտ որակների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:






