Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման 2023թ․ առաջին դասընթացի մեկնարկը

17.04.2023

Կից լուսանկարներ

Դիվանագետների վերապատրաստման 2023թ․ առաջին դասընթացի մեկնարկը

Ամբողջ ալբոմ »

Ապրիլի 17-ին «ՀՀ դիվանագիտական ծառայությունը կանոնակարգող օրենսդրության ներկա վիճակը» առարկայով (դասախոս՝ Նելլի Սարոյան) մեկնարկեց Դիվանագիտական դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրի 2023թ. առաջին դասընթացը, որը նախատեսված է ԱԳՆ շարքերը վերջերս համալրած դիվանագետների համար:

Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի դասախոսներ։ Ծրագիրը ներառում է ինչպես ներածական, այնպես էլ դիվանագետների՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ