Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում

20.11.2022

Կից լուսանկարներ

Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումի մասնակիցների խմբակային լուսանկարը, Նոր Դելի, նոյեմբեր 2022թ.

ԴԴ տնօրեն Վահե Գաբրիելյանը մասնակցում է Դիվանագիտական կրթության միջազգային ֆորումին

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը նոյեմբերի 14-18-ը մասնակցեց  Նոր Դելիում տեղի ունեցող Դիվանագիտական կրթության միջազգային 48-րդ ֆորումին (Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների և արտաքին հարաբերությունների ինստիտուտների դեկանների ամենամյա հավաքին): Միջոցառմանը, որն անցկացվում էր  «Դիվանագիտությունը հանուն զարգացման» խորագրի ներքո, մասնակցում էին 45 երկրների դիվանագիտական կրթության հաստատությունների ղեկավարներ: Համաժողովին քննարկվեցին ժամանակակից դիվանագետներին վաղվա մարտահրավերներին նախապատրաստելու համար անհրաժեշտ գործիքներով օժտելուն, համընդգրկուն զարգացմանը միտված ընկերակցություններին, հետհամավարակային աշխարհում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում համագործակցելու, կայուն զարգացմանը, բազմակողմանի հարաբերությունների բարեփոխման մարտահրավերներին, աշխարհի փոփոխման մեջ տեխնոլոգիաների դերին, փափուկ ուժին վերաբերող հարցեր, ներկայացվեցին դիվանագիտական կրթության տարբեր հաստատությունների ձեռքբերումները:

Ի թիվս այլ հանդիպումների, Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրենն առանձին հանդիպում ունեցավ միջոցառումը հյուրընկալող հաստատության՝ Հնդկաստանի Սուշմա Սվարաջ արտաքին հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Սանջիվ Ռանջանի հետ և քննարկեց երկու հաստատությունների միջև կապերի ամրապնդման և զարգացման հեռանկարները:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ