Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2022թ.-ի առաջին դասընթացի ավարտ

29.07.2022

Կից լուսանկարներ

Դիվանագետների վերապատրաստման 2022թ. առաջին ծրագրի ավարտական վկայականների հանձնում

Դիվանագետների վերապատրաստման 2022թ. առաջին ծրագրի ավարտական վկայականների հանձնում

 

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2022 թվականի առաջին ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Դասընթացին մասնակցել են 2022թ.-ի մայիսին ԱԳՆ ընդունված դիվանագետները: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց դիվանագետներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կնպաստեն նրանց մասնագիտական գիտելիքների և հմտությունների խորացմանն ու մասնագիտական առաջխաղացմանը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ