Լրահոս / Հայտարարություններ
Դեսպան Վլադիմիր Կազիմիրովի դասախոսությունը ԱԳՆ աշխատակիցների համար
13.05.2019
Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի 25-ամյակի կապակցությամբ մարտի 13-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար և ԼՂ հարցով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովին, որը ԱԳՆ դիվանագետների համար հանդես եկավ այս թեմայով դասախոսությամբ։ Դեսպան Կազիմիրովը մանրամասն ներկայացրեց հրադադարի նախապատմությունը, Մինսկի խմբի ձևավորման պատմությունը, բանակցային գործընթացի և զինանադարի կնքման գործընթացի մանրամասները և պատասխանեց ներկաների՝ բանակցությունների որոշ մանրամասներին առնչվող հարցերին։