Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2019թ. դասընթացի ավարտ

18.04.2019

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» 2019թ. դասընթացի ավարտ

«Դիվանագետների վերապատրաստում» 2019թ. դասընթացի ավարտ

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

 Ապրիլի 18-ին կայացավ հերթական «Դիվանագետների վերապատրաստում» ամենամյա երկամսյա դասընթացի 2019թ. ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: 

Դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպվող դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար: 

Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին տրվում են ծրագրի մասնակցության վկայականներ, որոնք մասնակիցներին հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ