Լրահոս / Հայտարարություններ
Դիվանագիտական դպրոցի տնօրենի դասախոսություններն ԱՄՆ-ում
01.10.2018
Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Մինեսոտայի համալսարանի հրավերով սեպտեմբերի 13-ին և 14-ին Մինեսոտայի համալսարանի Ալվորթ ինստիտուտում (ք. Դուլութ, ԱՄՆ) հանդես եկավ Հայաստանին նվիրված դասախոսություններով՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և հիմնական մարտահրավերները, մասնավորապես՝ արցախյան հիմնահարցը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության պատմական փաստերը, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, միջազգային հարթակներում ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ՀՀ ջանքերը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Դասախոսություններին ներկա էին Մինեսոտայի համալսարանի ուսանողներ, դասախոսներ և հետազոտողներ, Հոլոքոստի հիշատակի տեղական կազմակերպության ղեկավարներ և Դուլութի հասարակայնության ներկայացուցիչներ, ում համար Դուլութում և շրջակայքում հայ համայնքի բացակայության պատճառով այս դասախոսությունները Հայաստանի մասին առաջին հրապարակային միջոցառումներն էին: