Լրահոս / Հայտարարություններ
Կայքի շնորհանդես և վարչապետի այց Դիվանագիտական դպրոց
04.07.2018
Հուլիսի 4-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ստեղծած «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներ» (despan.am կամ divanaget.am հասցեներով) կայքի շնորհանդեսը, որին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեպան Վահե Գաբրիելյանը ներկայացրեց նոր կայքը, որտեղ ներկայացված են Հայաստանի Առաջին Հանրապետության, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները, տարբեր երկրներում և կազմակերպություններում մեր դիվանագիտական ներկայացուցիչները։
Կայքի ստեղծման համար Դիվանագիտական դպրոցից պահանջվել է երկու տարուց ավելի ժամանակ, և անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու համար դպրոցը համագործակցել է պետական տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, թանգարանների, լրատվական գործակալությունների և անհատների հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելեց Դիվանագիտական դպրոց և ծանոթացավ դպրոցի գործունեությանը և պայմաններին։