Լրահոս / Հայտարարություններ
Ճապոնիայի վարչապետի խորհրդական Տոմոհիկո Տանիգուչիի այցը Դիվանագիտական դպրոց
05.03.2018
Մարտի 5-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի խորհրդական Տոմոհիկո Տանիգուչիին։ Վերջինս ունկնդիրներին և ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, ովքեր ևս ներկա էին հանդիպմանը, ներկայացրեց համաշխարհային գործընթացների և միջազգային հարաբերությունների վերաբերյալ Ճապոնիայի դիրքորոշումը, ապա անդրադարձավ Ճապոնիայի արտաքին քաղաքականության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստան-Ճապոնիա փոխհամագործակցության հեռանկարներին։ Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխան, որը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը։