Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի նոր հրատարակությունները

15.01.2017

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի նոր հրատարակությունները

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցը, ԱԳՆ աշխատակազմի հետ համագործակցությամբ, նախաձեռնել և հրատարակել է «Հյուպատոսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ժողովածու» և «Դիվանագիտական ծառայության ոլորտը կարգավորող իրակավական ակտերի ժողովածու» սկավառակներ:  

«Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման դասընթացի շրջանակներում հրատարակվող «Հյուպատոսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի ժողովածուն» հրատարակվում է երկրորդ անգամ, արտացոլելով համապատասխան օրենսդրության մեջ վերջին երկու տարում տեղ գտած փոփոխությունները,  իսկ «Դիվանագիտական ծառայության ոլորտը կարգավորող իրակավական ակտերի ժողովածուն» Դիվանագիտական դպրոցի կողմից հրատարակվել է առաջին անգամ:

Սկավառակները պարունակում են ոլորտը կարգավորող միջազգային համաձայնագրերը, ՀՀ օրենսգրքերն ու օրենքները, ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, ՀՀ ԱԳՆ հրամաններ, ուղեցույցներ և այլ ակտեր: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ