Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հերթական հանդիպումը

06.12.2016

Կից լուսանկարներ

Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հանդիպումը

Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների հանդիպումը

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Ս.թ. դեկտեմբերի 6-ին Երևանում՝ Նկարիչների միության մեծ ցուցասրահում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի «Դիվանագիտություն և միջազգային հարաբերություններ» դասընթացի, ինչպես նաև «Դիվանագետների վերապատրաստում» դասընթացի նախորդ բոլոր տարիների շրջանավարտների հերթական հանդիպումը։

Ողջունելով Դպրոցի նախորդ վեց տարիների շրջանավարտներին, Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանն ընդգծեց Դպրոցի դասընթացների կարևորությունը ինչպես Հայաստանի դիվանագիտական ծառայության, այնպես էլ երկրի ընդհանուր կրթական ոլորտի համար։ «Մեր շրջանավարտների շարունակական համագործակցությունը դասընթացների ավարտից հետո վկայում է ոչ միայն այն մասին, որ Դպրոցը հաջողությամբ է իրականացնում իր առաքելությունը։ Այդպիսի համագործակցություն կարևոր է նաև ողջ հանրային ոլորտի հետագա զարգացման համար»։

Տնօրենը շնորհակալություն հայտնեց նաև Եվրոպական Միությանը` «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում Դիվանագիտական դպրոցին տրամադրվող շարունակական օժանդակության և Դպրոցի տարբեր միջոցառումները հովանավորելու համար:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց Դիվանագիտական դպրոցի կարևորությունը։ «Սա այն հաստատությունն է, որն իրազեկում է Հայաստանի ապագա դիվանագետներին և միջազգային հարաբերությունների մասնագետներին, նրանց, ովքեր պատասխանատու են լինելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագան ուրվագծելու հարցում» ասաց դեսպան Սվիտալսկին։ «Աջակցության թե՛ նախորդ, թե՛ ներկա ծրագրերի տեսակետից», ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը, «Եվրոպական Միության օժանդակության նպատակը Հայաստանի դիվանագիտական կադրերի հմտությունների ամրապնդումն է, երիտասարդ դիվանագետներին Եվրոպական Միության մասին, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ու արտաքին քաղաքականության շուրջ երկխոսության մեջ առկա եվրոպական արժեքների մասին իրազեկելը»:

Դիվանագետների կողմից դիվանագիտության ակադեմիական ուսումնասիրության նպատակահարմարության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Մինեսոտայի (Դուլութ) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների Քլինգենդայլի ինստիտուտի ավագ գիտաշխատող Փոլ Շարփը: Նա նշեց, որ Դիվանագիտական դպրոցն ունի ուսմամբ շատ շահագրգռված ունկնդիրներ, ովքեր թե´ վերլուծաբար են մոտենում առարկային, թե´ հետաքրքրված են նոր տեսակետներ և մոտեցումներ ուսումնասիրելու հարցում: «Մենք բոլորս ունենք մեր անձնական և մշակութային պատմությունը և աշխարհի վերաբերյալ մեր տեսակետը, այդ իսկ պատճառով դասախոսների միջազգային կազմի կողմից դասավանդվող ծրագրի լրացուցիչ արժեքն այդ տեսակետին նետված մարտահրավերներն են, որ պայմանավորված են մեզ շրջապատող այլ տեսակետների բազմազանությամբ»:

Միջոցառման ավելի քան 100 մասնակիցների թվում էին երիտասարդ դիվանագետներ, ովքեր Հայաստանի դիվանագիտական ծառայության մաս են կազմել  «Դիվանագիտությունը և միջազգային հարաբերությունները» ծրագիրն ավարտելուց հետո, դիվանագետներ և միջազգային հարաբերությունների մասնագետներ, ովքեր մասնակցել են «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրին, ինչպես նաև ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, Հայաստանի հանրային այն կառույցների` միջազգային հարաբերությունների վարչությունների ղեկավարներ, որոնցում ակտիվորեն աշխատում են Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներ։

Հայաստանի Դիվանագիտական դպրոցը իր գործունեությունը սկսել է 2010 թ-ին` ապագա և գործող դիվանագետների, ինչպես նաև պետական գերատեսչությունների արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում աշխատող անձնակազմի վերապատրաստման նպատակով: Դպրոցը նախորդ տարիներին հաջողությամբ կատարել է այդ դերը` Արտաքին գործերի նախարարության և միջազգային դոնորների, այդ թվում` Եվրոպական Միության և ԵԱՀԿ-ի անմիջական աջակցությամբ: 2013թ. մայիսին մեկնարկած քառամյա ծրագրի շրջանակներում ԵՄ-ը աջակցել է Դիվանագիտական դպրոցը բարձրակարգ դասախոսներով ապահովելուն,  ապագա դիվանագետների ուսումնական այցերի, Եվրոպայում ՀՀ ներկայացուցչություններում երիտասարդ դիվանագետների աշխատանքային փորձաշրջանի կազմակերպմանը, ինչպես նաև այլ երկրների նմանատիպ հաստատությունների հետ Դիվանագիտական դպրոցի հ

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ