Լրահոս / Հայտարարություններ

Արտաքին գործերի նախարարություններին տրամադրվող գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության վերաբերյալ միջազգային համաժողով

18.10.2016

Կից լուսանկարներ

Գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության վերաբերյալ միջազգային երկխոսություն

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 17-19-ը Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը մասնակցեց Արտաքին գործերի նախարարություններին տրամադրվող գիտական և տեխնոլոգիական խորհրդատվության վերաբերյալ միջազգային հանդիպմանը որը տեղի ունեցավ Վիեննային մոտ գտնվող Լաքսենբուրգ քաղաքում:

Հանդիպում-համաժողովը կազմակերպել էին Թաֆթսի համալսարանի` Ֆլեթչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցը, Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտը և Կառավարությանը գիտական խորհրդատվության միջազգային խումբը: Սա այսպիսի առաջին համաժողովն էր, որը քննարկում էր արտաքին քաղաքականության բնագավառում գիտատեխնիկական խորհրդատվության դերի բարձրացմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցում էին 21 երկրների ներկայացուցիչներ: 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ